ՀՀԿ-ական Ռուբեն Հայրապետյանի հրաժարականի դիմումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 28-ին: Այս մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում տեղեկացրին ԱԺ աշխատակազմից: Բանն այն է, որ սեպտեմբերի 5-ին մեկնարկած ԱԺ նիստում ընթերցվել էր նրա հրաժարականի դիմումը: Ըստ ԱԺ կանոնակարգի 13-րդ հոդվածի՝ եթե պատգամավորը 15 օրվա մեջ hետ չի վերցնում հրաժարականի դիմումը, այն համարվում է ընդունված: Իսկ ԱԺ կանոնակարգի 35 հոդվածի 5-րդ կետը նախատեսում է, որ ոչ աշխատանքային` տոնական եւ հիշատակի, հանգստյան օրերը հանվում են սույն օրենքով սահմանված ժամկետների հաշվարկից: Եւ քանի որ այս ընթացքում եղել են նման ոչ աշխատանքային օրեր, ուստի Հայրապետյանի դիմումի վերջնաժամկետը սեպտեմբերի 28-ն է:
ԴԵՌ ԺԱՄԱՆԱԿ ՈՒՆԻ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ