«Ժողովուրդ»-ի խմբագրություն ահազանգած «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի մի շարք բուժաշխատողներ արդեն մի քանի տարի է՝ արձակուրդ չեն մեկնում: Տնօրինությունից պարզաբանել են. «Ձեզ արձակուրդ չկա, եթե շատ եք ուզում հանգստանալ, գնացե՛ք, ձեր հաշվին արձակո՛ւրդ վերցրեք»: Փորձեցինք «Քանաքեռ-Զեյթուն» բ/կ-ի փոխտնօրեն Կարինե Ալեքսանյանից պարզել, թե ինչու աշխատակիցներին արձակուրդ չի տրվում: «Արձակուրդ ստանում են նրանք, ովքեր գրաֆիկով արձակուրդ ունեն»,-ասաց փոխտնօրենը: Իսկ ինչպե՞ս է պատահում, որ «արձակուրդի գրաֆիկում» չեն հայտնվում այն մարդիկ, որոնք 3 տարի արձակուրդ չեն գնացել: Կ. Ալեքսանյանն ասաց, որ հիվանդանոցի տնօրենը փոխվել է չորս ամիս առաջ, եւ ովքեր իրենց նոր տնօրենին դիմել են այդ հարցով, ստացել են արձակուրդ: Մյուսների խնդիրը կապված է եղել նախկին տնօրենի հետ:
ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄ ԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ