ԿՄԵԿՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ժամկետային զինծառայող Գեւորգ Եղիազարյանը հոկտեմբերի 7-ին բուժման նպատակով մեկնելու է Իսրայել: Հիշեցնենք, որ ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հյուսիսարեւելյան (Մարտակերտի) պաշտպանական ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում 2011-ի դեկտեմբերի 28-ին հակառակորդի կողմից արձակված գնդակից հրազենային վնասվածք էր ստացել ՊԲ ժամկետային զինծառայող, 1992թ. ծնված Գեւորգ Էդիկի Եղիազարյանը: Մուրացանի կենտրոնական զինվորական հոսպիտալում գտնվող զինծառայողի պարանոցային վեցերորդ ողից ներքեւ ողնուղեղը չի «աշխատում»: Տեղեկացնենք, որ Գեւորգը հիմա կարողանում է շարժել ձախ ձեռքը եւ գլուխը:




Լրահոս