
«Այսօր բոլորի մոտ սակագներն էժան են, իսկ մեզ մոտ թանկ են»:
Թվում է, թե «Արմավիա»-ի լուծարման կամ վաճառքի մասին լուրերն իրականացել են, ու Միխայիլ Բաղդասարովն էլ իր նախկին բիզնեսին արդեն ուղեւորի հայացքով է նայում: Ճիշտ է, «Զվարթնոց» օդանավակայանին չվճարված պարտքի մեղքն «Արմավիա»-ի սեփականատերն այս կերպ փորձում է «Զվարթնոց»-ի վրա գցել, բայց հայտնի է, որ տոմսի արժեքի առյուծի բաժինը պատկանում է փոխադրող ընկերությանը: Բացի այդ, որեւէ մեկը Մ. Բաղդասարովին չի խանգարում ավիափոխադրումների գներն իջեցնել: Ավելին, հավանական է, որ նրա օրինակին հետեւեն նաեւ մյուս փոխադրող ընկերությունները: