
Լոնդոնի «Չելսիի» 21-ամյա բրազիլացի պաշտպան Ուոլեսը սեռական բնույթի հանցագործության կասկածանքով ձերբակալվել է Հոլանդիայի Արնեմ քաղաքում:
Ակումբը, չսպասելով հետաքննության ավարտին, ֆուտբոլիստին տուգանել է թիմում հնարավոր առավելագույն տուգանքով:
«Դեռ վերջնականապես հայտնի չէ, թե ինչ է տեղի ունեցել: Հետաքննությունը կպարզի»,- ասել է ոստիկանության ներկայացուցիչը: