Սեպտեմբերի 23-ին կայացած Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում Դիլիջանի քաղաքապետի թեկնածու, անկուսակցական փաստաբան Գուրգեն Հարությունյանը ստացել է 428, ԲՀԿ անդամ, նախկին քաղաքապետ Ժորա Սահաբալյանը՝ 2824, իսկ գործող քաղաքապետ, ՀՀԿ անդամ Արմեն Սանթրոսյանը՝ 4688 ձայն: Բերդում քաղաքապետի 3 թեկնածուներից առավել ձայն է ստացել եւ քաղաքապետ ընտրվել «Էլցանց»-ի Բերդի մասնաճյուղի ղեկավար, ՀՀԿ անդամ Հարություն Մանուչարյանը, իսկ Նոյեմբերյանում եւ Այրումում գործող քաղաքապետեր, ՀՀԿ անդամ Վանուշ Ամիրաղյանը եւ Գիգոլ Եգանյանը, ունենալով մեկական մրցակից, վերընտրվել են: Մարզի գյուղական շատ համայնքներում ՀՀԿ անդամ գործող գյուղապետերը պարտվել են իրենց մրցակիցներին:
ԳՅՈՒՂԵՐՈՒՄ ՀՀԿ-Ն ՊԱՐՏՎԵԼ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ