ՈՒԺԵՂԱՑՎԱԾ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՄԲ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզի Ազատամուտ գյուղում սեպտեմբերի 23-ին կայացած ՏԻՄ ընտրություններում համայնքի ղեկավարի թեկնածուները երկուսն էին՝ գործող գյուղապետ, ՀՀԿ անդամ Ժորա Մարտիրոսյանը եւ ՀՀԿ անդամ, ներկայում անգործ Արտեմ Սարիբեկյանը: Վերջինս նախկինում տասներկու տարի եղել է գյուղապետի տեղակալ: Ժ. Մարտիրոսյանը վերընտրվել է: Ընտրությունների կապակցությամբ ոստիկանության Իջեւանի բաժինը նախկին բանվորական ավանում ուժեղացված հսկողություն էր իրականացնում: Բացի այդ, Ազատամուտ էին բերվել ոստիկանության լրացուցիչ ուժեր՝ հատուկ նշանակության ջոկատի անդամներ: Այս նախազգուշական միջոցառումները ձեռնարկվել էին, որպեսզի գյուղապետի երկու թեկնածուների կողմնակիցների միջեւ բախումներ չլինեն: Հիշեցնենք, որ այս տարվա մարտի 25-ին Ազատամուտում գյուղապետի թեկնածուների հարազատների միջեւ կռիվ էր եղել, որի մասնակիցները զինված էին քարերով, փայտով, երկաթե օղակներով, անկոթ բահերով: Այդ կռվի կապակցությամբ հարուցված է քրեական գործ, որի քննությունը շարունակվում է:




Լրահոս