Միջադեպ Մալխաս ակումբում. Քիմ Քարդաշյանի ՀՀ պատվիրակության ներկայացուցիչը վիրավորել է երգչուհի Ալինա Կիրակոսյանին.168.am

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

168.am-ը գրում է. ժամեր առաջ Մալխաս ակումբում Քիմ Քարդաշյանի հայաստանյան պատվիրակությունից մի աղջկա և երգչուհի Ալինա Կիրակոսյանի միջև տեղի ունեցած միջադեպի պատճառով երգչուհուն արգելել են ելույթ ունենալ:

168.am-ի հետ զրույցում Ալինան մանրամասն ներկայացրեց միջադեպը.

«Այսօր ինձ հրավիրել էին Մալխաս ակումբ՝ երգելու: Քիմն ու քույրը այնտեղ հյուր էին: Ելույթիցս առաջ Քիմի պատվիրակության անդամներից մեկի ն(ամերիկացի աղջիկ էր) ուրիշ ակումբի այցեքարտ տվեցի, նա էլ ասաց, որ կփոխանցի Քիմին:

Բայց հայկական պատվիրակությունից մի անդաստիարակ աղջիկ մեծ աղմուկ բարձրացրեց՝ թե դու ո՞վ ես, որ Քիմին այցեքարտ փոխանցես, դու այսօր չես երգելու այստեղ, եթե երգես՝ մենք դուրս կգանք ակումբից, և այդպես ինձ արգելեցին երգել»:

Երգչուհին խոստովանում է՝ չի իմացել, որ այցեքարտ փոխանցելն արգելված է, իրեն միայն զգուշացրել են, որ նկարահանում անել չի կարելի. «Եթե ամերիկացի աղջիկը սիրով վերցրեց այցեքարտը, ապա խնդիր չի տեսել, որ վերցրել է:

Իսկ այդ հայ աղջիկը այնպիսի սկանդալ սարքեց, բոլորին իրար խառնեց, ինչ-որ տղամարդիկ հավաքվեցին, որ ես վախից քարացել էի: Ես չգիտեի, որ մեր հայ ազգը այդքան նյութապաշտ է, հոգևոր արժեքներից զուրկ ու անմարդկային: Հարցը ելույթս արգելելը չէ, այլ այն, որ այդ աղջիկն ինձ վիրավորեց ու իրեն այդպես սանձարձակ պահեց»:

Ամբողջական հոդվածը սկզբնաղբյուր կայքում




Լրահոս