
Armlur.am-ը «100-ամյակն առանց ռեժիմի» շարժումից տեղեկանում է, որ «Հիմնադիր խորհրդարանի» Շիրակի մարզային գրասենյակի պատասխանատու Արամ Հակոբյանը այսօր` ուշ գիշերին, ազատ է արձակվել գրավի դիմաց Նուբարաշենի ՔԿՀ-ից։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածով (անօրինական զենք, զինամթերք պահել)։
Հիշեցնենք, որ ՀԽ մյուս անդամների, այդ թվում` համակարգող Ժիրայր Սէֆիլյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանքը: