Ինչո՞ւ են գեներալները մեկնել Երուսաղեմ. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Գեներալներ Մանվել Գրիգորյանը եւ Սեյրան Սարոյանը երեկ մեկնել են Երուսաղեմ՝ ուխտագնացության Հիսուսի գերեզմանին: Առաքինի քրիստոնյաները մի առաքելություն էլ են իրագործելու այնտեղ. Ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ խաչքար են նվիրելու Երուսաղեմի հայ համայնքին, որի բացումը պետք է լինի իրենց մասնակցությամբ: Արարողությունը կիրականացնի եւ կմասնակցի Երուսաղեմի հայոց պատրիարքարանը: Ի դեպ, խաչքարն ուղարկել են իրենց այցից որոշ ժամանակ առաջ»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս