ՆՈՐ ԱՌԱՋԱՐԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անցած տարի «X Factor» նախագծի հաղթող Վրեժ Կիրակոսյանին որպես մրցանակ հնարավորություն էր ընձեռվել ձայնագրել երկու սինգլ աշխարհահռչակ «Sony Music» ընկերության հետ, ինչպես նաեւ նկարահանել տեսահոլովակ: Օգոստոսին Մոսկվայում Վրեժն արդեն կատարել է իր առաջին սինգլի ձայնագրությունն ու տեսահոլովակի նկարահանումը:
«Sony Music» ընկերության մոսկովյան մասնաճյուղը Վրեժին երգեր է ուղարկել ու տվել ընտրության հնարավորություն: Նա էլ Նադեժդա Սարգսյանի ու «Շանթ» հեռուստաընկերության օգնությամբ ընտրել է համաշխարհային ճանաչում ունեցող դասական ստեղծագործություն, որի պրեմիերան տեղի կունենա առաջիկայում: Վրեժը կներկայացնի դասականի եւ ռոքի համադրությամբ երգ: Իսկ այդ  ստեղծագործության ձայնագրման ընթացքում նրան նվագակցել է Մոսկվայի Մեծ թատրոնի նվագախումբը` Պյոտր Ֆերենցի ղեկավարությամբ: Մի ուրախալի լուր եւս՝ «Sony Music» ընկերության մոսկովյան մասնաճյուղը Վրեժին առաջարկել է երկարացնել պայմանագիրը մինչեւ 2013թ. դեկտեմբեր ամիսը:




Լրահոս