«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի եւ Համահայկական բնապահպանական ճակատի (ՀԲՃ) միջեւ լուրջ հակամարտություն է սկսվել: Բանն այն է, որ ՀԲՃ-ն գրավոր հարցում է ուղարկել նախարարություն՝ ուղղված Ե. Զախարյանին, որով պահանջել է կա՛մ նախարարության պաշտոնական կայքէջում տեղադրել ընդերքօգտագործման ոլորտին առնչվող որոշ տեղեկություններ, կա՛մ այն իրենց տրամադրել: Սակայն Զախարյանը նախարարության աշխատակիցներին թույլ չի տվել այս թեմային վերաբերող տեղեկատվությունը ո՛չ հաղորդել եւ ո՛չ էլ պաշտոնական կայքէջում տեղադրել, ինչն էլ ՀԲՃ-ն անօրինական է համարում:
Բացի բնապահպանների այս դժգոհությունից՝ «Ժողովուրդ»-ը նախարարության աշխատակիցներից եւս տեղեկացավ, որ իրենց արգելված է նման թեմաների շուրջ նախարարությունից տեղեկատվություն «դուրս հանել»»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: