
«168 ժամ» թերթը գրում է. «Քիմ Քարդաշյանի ու նրա ընտանիքի անդամների այցը Հայաստան շարունակում է լայնորեն լուսաբանվել համաշխարհային ամենահեղինակավոր լրատվամիջոցների կողմից, ինչը բավական է՝ այս իրադարձությունը չափազանց դրական համարելու համար: Բայց Քիմ Քարդաշյանը մի քանի օր հետո հեռանալու է Հայաստանից՝ գուցե դրանից որոշակի ժամանակ անց ևս պահպանելով հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ:
Իսկ արդյո՞ք Հայաստանը հնարավորություն ունի աշխարհի համար հետաքրքիր դառնալ այնպես, ինչպես այս օրերին, բայց առանց Քարդաշյանի կամ որևէ այլ ճանաչված աստղի այցելության: Արդյո՞ք Հայաստանը կարող է դառնալ այնպիսի պետություն, որն աշխարհում հայտնի կլինի ոչ միայն՝ հայկական ծագում ունեցող աստղերով, այլ իր կայացվածությամբ, ապահովությամբ, մարդու արժանապատիվ կյանքի համար ստեղծված հնարավորություններով: Սա, թերևս, պետք է լինի գլխավոր հարցը, որի շուրջ իշխանություններին չէր խանգարի մտածել՝ Քարդաշյանին Հայաստանից ճանապարհելուց հետո»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։