
Ինչպես Armlur.am-ն արդեն հայտնել էր, երեկ հայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը քրոջ և ամուսնու հետ այցելել էին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Քլոե Քարդաշյանը Instagram-ի իր էջում հրապարակել է այս լուսանկարը և հեշթեգերում օգտագործելով #NeverForget #Armenia բառեր, գրել է.
«Ես եւ Քիմը հարգանքի տուրք ենք մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում: Մենք պետք է ընդունենք ցավը և շարունակենք մեր ճանապարհորդությունը երկրով»: