ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես գործատու եմ եւ հարկադրված եմ պարբերաբար աշխատանքի վերցնել վարձու աշխատողների: Եթե իմ կազմակերպությունը նրանց աշխատանքի վարձատրության դիմաց եւ դրան հավասարեցված եկամուտների համար սոցվճարներ չի կատարում, ապա այդ դեպքում օրենքով ի՞նչ տուգանքներ են սահմանված:

Աննա Հունանյան (29 տարեկան, մենեջեր)


ՊԱՏԱՍԽԱՆ.
Աննա Հունանյանի հարցմանն ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ անհրաժեշտ է ղեկավարվել «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի, ինչպես նաեւ ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայության պետի 30 մայիսի 2005 թվականի ««Պարտադիր սոցիալական ապահովության վճարների հաշվարկման եւ վճարման կարգի մասին» հրահանգը հաստատելու մասին» N 1-05/05-Ն հրամանի հաստատված հրահանգի 23-րդ կետի դրույթներով: Ըստ այդմ, եթե օրենքներով եւ ՀՀ միջազգային պայմանագրերով սոցիալական վճարները հաշվարկելու եւ պետական բյուջե փոխանցելու պարտականությունը դրված է վարձու աշխատողների վրա, ապա գործատուն պարտավոր է մինչեւ եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը (ներառյալ) հարկային մարմին վերը նշված հրահանգի հավելված 2-ով սահմանված ձեւով տեղեկություններ հայտնել վարձու աշխատողների, նրանց վճարվող աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցների եւ դրանց հավասարեցված եկամուտների մասին: Այդ պահանջը խախտելու համար գործատուն վճարում է տուգանք՝ լիազորված մարմին չներկայացրած յուրաքանչյուր տեղեկության համար քսանհինգ հազար դրամի չափով:

ՀՀ կադաստրի պետական կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Գաղտնիք չէ, որ կազմակերպությունները հիմնականում հակված չեն աշխատողներին գրանցել՝ հարկային պարտականություններից խուսափելու համար: Լավ կլիներ, որ գործատուները չթաքցնեին իրենց աշխատողներին եւ պետության կողմից հարկվող չնչին սոցվճարի փոխարեն ստիպված չլինեին որպես տուգանք մուծել քսանհինգ հազար դրամ: Հաստատ օրենքով աշխատելու դեպքում գործատուն ավելի քիչ ֆինանսական կորուստներ կունենա: Իսկ դրա համար անհրաժեշտ է ստուգող մարմինների առավել զգոնությունն ու ստուգումների պարբերականության մեծացումը, որպեսզի գործատուն  որեւէ դեպքում ռիսկի չդիմի եւ չթաքցնի աշխատողների իրական թիվը:




Լրահոս