Եթե Պուտինը չգա Հայաստան` մտածելու բան կունենանք. Ստեփան Մարգարյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեզ համար տհաճ կլինի, եթե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ապրիլի 24-ին գնա Թուրքիա, այլ ոչ թե Հայաստան: Armlur.am-ի հետ զրույցում նման տեսակետ արտահայտեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը:

«Իհարկե, մենք կունենանք մտածելու խնդիր այդտեղ: Մեզ համար ապրիլի 24-ն ավելի կարևոր է, քան Թուրքիայի համար իրենց այդ Գալիպոլիի միջոցառումը նշելը: Եթե չգա` մտածելու բան կունենանք, բայց կարծում եմ, որ այդպիսի բան չի լինի», – նշեց նա:

Նշենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է, որ դեռ հստակ որոշված չէ` ապրիլի 24-ին ՌԴ նախագահը կայցելի Հայաստան, թե ոչ: Պեսկովը նաև նշել է, որ այդ օրը ՌԴ-ն բարձր մակարդակով ներկայացված կլինի Թուրքիայում:

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում




Լրահոս