Ես փորձում եմ ավելի շատ հավատալ մեր իշխանություններին: Armlur.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` ապրիլի 24-ի հնարավոր այցին Հայաստան` այս մասին նշեց ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը:
«Իրենց իմացած տեղեկություններով, եթե Պուտինը գալու է` գալու է: Իսկ Պեսկովին ինչ հանձնարարել են, դա էլ ասել է: Բոլոր այն մարդիկ, ովքեր այդ օրը կայցելեն Հայաստան, կստանան իրենց արժանի գնահատականը, իսկ ովքեր կգնան Թուրքիա, նույնպես կստանան մեր գնահատականը», – նշեց նա:
Մեր այն դիտարկմանը` եթե ռազմավական դաշնակից հանդիսացող երկրի նախագահը չգա Հայաստան, դա ում բացթողումը կլինի, նա նշեց. «Դա կլինի ռազմավարական գործընկերության պարտությունը»:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում