ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 11-ին՝ ժամը 11:30-ի դրությամբ, Սևանի, Գավառի, Մարտունու, Դիլիջանի, Ճամբարակի ավտոճանապարհներին, ինչպես նաև Վարդենյաց լեռնանցքում տեղում է ձյուն:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն