Հրապարակ. Արթուր Բաղդասարյանը ոչ միայն քցող է, այլեվ ծախող

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Տևական ժամանակ ՕԵԿ-ից ինֆորմացիայի արտահոսքը վերագրվել է կապի և տրանսպորտի նախկին նախարար Մանուկ Վարդանյանին, իսկ վերջին շրջանում` գյուղնախարար Սերգո Կարապետյանին:
“Հրապարակ”-ը գրում է, որ մտածել են, թե այս անձինք սերտորեն աշխատում են մամուլի հետ, ուստիև իրենց անհրաժեշտ դիտանկյունից էլ տեղեկություններ են տրամադրում: Սակայն Մ. Վարդանյանի հեռանալուց և մի միջադեպից հետո այս կարծիքը փոխվել է. Արթուր Բաղդասարյանի և Սերգո Կարապետյանի միջև ուշ երեկոյան տեղի ունեցած մի խոսակցություն հաջորդ առավոտյան հայտնվել է թերթերից մեկում: Եվ քանի որ այն ներկայացվել է գյուղնախարարի համար խիստ ոչ շահեկան լույսի ներքո, ուստի եզրակացրել են, որ արտահոսքի խողովակը կուսղեկավարն է: Հիմա ՕԵԿ-ում նոր բամբասանք է գնում` որ “Արթուր Բաղդասարյանը ոչ միայն քցող է, այլև ծախող”:




Լրահոս