Ժողովուրդ. Վիկտոր Դալլաքյանի հրամանագիրը նախագահականը հրապարակել է ուշացումով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սերժ Սարգսյանը Աժ նախկին պատգամավոր Վիկտոր Դալլաքյւսնին իր աշխատակազմի ղեկավարի տեղակալ նշանակելու հրամանագիրը ստորագրել էր դեռևս սեպտեմբերի 20-ին: Սակայն տարօրինակն այն է, որ այդ հրամանագիրը նախագահական նստավայրը հրապարակեց այն ստորագրելուց 5 օր անց` սեպտեմբերի 25-ին: “Ժողովուրդը” նկատում է, որ եթե սեպտեմբերի 21-23 եղել են ոչ աշխատանքային օրեր, ապա և հրամանագրի ստորագրման օրը, այսինքն` ամսի 20-ը, և սեպտեմբերի 24-ը եղել են աշխատանքային օրեր: “Ժողովուրդ”-ի տեղեկություններով` հրամանագրի հրապարակման ուշացումը պայմանավորված է եղել ներիշխանական ինչ-որ խժդժություններով ու անախորժություններով: Ավելին, Դալլաքյանը ևս մինչև սեպտեմբերի 25-ը չի իմացել այդ հրամանագրի ստորագրման մասին:
 




Լրահոս