
Ապրիլի 11-ին Երևանի քաղաքապետարանի հայտարարած համաքաղաքային շաբաթօրյակի և ծառատունկի շրջանակում մաքրվել և լվացվել են նաև մայրաքաղաքի արձանները:
Այս աշխատանքներում տեխնիկական և մարդկային ռեսուրսներով աջակցել են ՀՀ ՏԿԱԻՆ Երևանի փրկարարական վարչության տարածքային ստորաբաժանումները և հրշեջ փրկարարական ջոկատների անձնակազմերը: