Ամերիկյան Times պարբերականի ընթերցողների կարծիքով` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բոլորից առաջ է անցել ամենաազդեցիկ մարդկանց վարկանշային աղյուսակում:
Քվեարկությունն ավարտվել է երեկ երեկոյան, սակայն պաշտոնական արդյունքները հայտնի կդառնան ապրիլի 13-ին: Հրատարակչության վարկածով ամբողջական ցուցակը կհրապարակվի ապրիլի 16-ին:
ՌԴ նախագահը գլխավորել է վարկանշային աղյուսակը՝ հավաքելով ձայների 6.9%-ը: Այսպես, Դալայ Լաման զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը ու հավաքել է ձայների միայն 1.7 %-ը, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման 1.4 %-ով գտնվում է 11-րդ հորիզոնականում: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը 25-րդ հորիզոնականում՝ զիջելով Սիրիայի նախագահ Բաշար Ասադին ու ՉԺՀ առաջնորդ Սի Ցզինպինին: