
Թուրինի «Յուվենտուս»-ը Էդիսոնի Կավանիի տրանսֆերի հարցով շարունակում է բանակցել փարիզյան ՊՍԺ-ի հետ: Ֆրանսիական ակումբը հարձակվողի տրանսֆերի համար պահանջում է 50 միլիոն եվրո:
Կավանին ցանկանում է տեղափոխվել «Յուվենտուս» և համաձայն է նույնիսկ աշխատավարձի կրճատման: Կավանիի ծառայություններով հետաքրքրված են նաև «Մանչեսթեր Յունայթեդն» ու Մադրիդի «Ատլետիկոն»: