Նեպալում ուղևորատար ինքնաթիռ է կործանվել, բոլոր 19 ուղևորները զոհվել են,- գրում է Agence France-Presse-ը։ Զոհվածներից 16-ը ինքնաթիռի ուղևորներ էին (12-ը այլ երկրների քաղաքացիներ), 3-ը՝ անձնակազմի անդամ։
Ավիավթարը տեղի է ունեցել Կատմանդու օդանավակայանի մոտ։ “Sita Air” ավիաընկերության ինքնաթիռը, որ թռչում էր դեպի երկրի հյուսիս-արևելքում գտնվող Լուկլա քաղաք, օդ բարձրանալուց քիչ անց ընկել է, այրվել։ Դեպքի վայր ժամանած փրկարարներին հաջողվել է մարել կրակը, սակայն փրկել որևէ մեկին չի հաջողվել։