Քաղաքացի Արմենուհի Ա.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2007 թվականի դեկտեմբերի 20-ից մինչև 2010 թվականի ամառն ընկած ժամանակահատվածում դստեր` «Արմենտել» ՓԲԸ-ին ունեցած պարտքի բռնագանձման համար հարուցված կատարողական վարույթի հաշվեհամարին վճարելու նպատակով ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայության մարզային բաժնի հարկադիր կատարողին մաս-մաս փոխանցել և առձեռն հանձնել է 600 հազ. ՀՀ դրամ, որից զգալի չափերի՝ շուրջ 152 հազ. ՀՀ դրամը հարկադիր կատարողը, չվճարելով վարույթի հաշվեհամարին, հափշտակել է:
Քաղաքացի Արմենուհի Ա.-ի հաղորդման հիման վրա հարկադիր կատարողի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացմամբ ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայություն