
Քիմ Քարդաշյանի քույրը` Քորթնի Քարդաշյանը, Instagram-ի իր էջում գրառում է կատարել, որով պարզաբանել է, թե ինչու քույրերի հետ չի ժամանել Հայաստան:
«Շատ կցանկանայի, որ «Եղբայրների և քույրերի ազգային օրը» ես Հայաստանում լինեի՝ իմ քույրերի կողքին։ Բայց ի վիճակի չէի գնալ Հայաստան, քանի որ երեք փոքր երեխաներիս հետ դա անհարմար կլիներ։ Ես հուսով եմ, որ օրերից մի օր կկարողանամ ճանապարհորդել քույրերիս հետ և միասին կայցելենք Հայաստան», – նշել է նա: