Հայաստանում պաշտոնյաները մեծապես նշանակվում են ոչ թե մասնագիտական ունակություններով ու կարողություններով պայմանավորված, այլ պաշտոնյային ,չնեղացնելուե կամ ուրիշ շահադիտական դրդապատճառներով: Ու շատ հաճախ այնպիսի տպավորություն է, որ հայրենի պաշտոնյաների մեծ մասը ,հրաշամանուկներե են եւ հաջողությամբ կարողանում են գլուխ հանել բոլոր ոլորտներից: Օրինակ՝ Արամ Հարությունյանը, որ նախօրեին նշանակվեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ, մասնագիտությամբ ճարտարապետաշինարար է: 1984-1985թթ Նաիրիի ճանապարհաշինարարական տեղամասում բանվոր է աշխատել:
Այնուհետեւ ճանապարհաշինարարական տեղամասի բանվորը կարճ ժամանակ անց ,տեղավորվել էե գյուղատնտեսական ոլորտ՝ 4 տարի աշխատելով ,Նաիրիե ագրոֆիրմայի ԼԿԵՄ կոմիտեում որպես քարտուղար: Բայց քարտուղարի աշխատանքն էլ նրան չի բավարարել, եւ Արամ Հարությունյանը որոշել է պատերազմական թեժ տարիներին փախչել Ռուսաստանի Դաշնություն. 1992-1994թթ նա այնտեղ զբաղվել է առեւտրային գործունեությամբ: Եւ, ահա, 1994-ին հարստացած, ,չաղացածե վերադարձել է հայրենիք եւ մինչեւ 1996-ը աշխատել է ,Հայինկոմսպասարկումե, այնուհետեւ՝ ,Հայպտուղարտե ՊՁ-ներում՝ տնօրեն: Հետո տնօրենի գործը Հարությունյանն իր համար քիչ է համարել՝ որոշելով մտնել մեծ քաղաքականություն: Նա իր առաջին քայլերն արեց «Օրինաց երկիր» կուսակցության հետ՝ անդամագրվելով նրանց շարքերը: 1999-2003թթ. եղել է ԱԺ պատգամավոր ԱԺ սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:
Բայց երբ երկրորդ անգամ է պատգամավոր ընտրվել 2003-ին, ամենագետ օրենսդիրը ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է դարձել: Նկատեցի՞ք անցումը: Բնապահպանական, սոցիալական հարցերից պատգամավորը կտրուկ անցում է կատարել ֆինանսական հարթություն: Ու քանի որ սկսել է ֆինանսներից էլ ,գլուխ հանելե, ավելի մեծ թռիչք ունեցավ՝ միանգամից 2004-ին նշանակվելով ՀՀ քաղաքաշինության նախարար: Այստեղ ոլորտը մի լավ ,շինելուցե եւ ֆինանսական խնդիրների հետ ,մոտիկիցե առնչվելուց հետո Արամ Հարությունյանը 2007-ին նշանակվեց ՀՀ բնապահպանության նախարար:
Մինչեւ 2014-ը Արամ Հարությունյանը շարունակում էր «պահպանելե բնությունը՝ հընթացս ,թեթեւացնելով» մեր անտառները, ջրային ու մյուս բնական ռեսուրսները, գրեթե ճահճուտի վերածեց Սեւանա լիճը: Բայց այս ընթացքում Արամ Հարությունյանը հասցրեց դուրս գալ իր հարազատ «Օրինաց երկիր» կուսակցությունից՝ դառնալով ցեղակրոն Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ: Եւ, ահա, 2014-ին նշանակեցին Կոտայքի մարզպետ: Թե ինչ կապ ունեին Հարությունյանի զբաղեցրած պաշտոններն ու մասնագիտությունը մարզային չինովնիկի կարգավիճակի հետ, դժվար է ասել: Բայց որ Հարությունյանին չափից ավելի շատ պաշտոններ են վստահվել, որքան էլ որ անտրամաբանական, միեւնույն է՝ աներկբա է: Եւ, ահա, այսքանից հետո Արամ Հարությունյանը նշանակվեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ:
Մի պաշտոն, որը չի առնչվում ո՛չ նրա ճանապարհաշինարարի մասնագիտության հետ, ո՛չ բիզնեսմենի, ո՛չ էլ քաղաքաշինության ու բնապահպանության ոլորտների հետ: Բայց, դե, ,հրաշամանուկե նախարարն ամեն ոլորտից ,գլուխե է հանում: Նա կարող է ե՛ւ բնությունը կառավարել, ե՛ւ շինարարությունը, ե՛ւ տնտեսությունը… ե՛ւ նաեւ ,ջրային կյանքըե: Ասել է թե՝ ,բուլկիե ամեն ինչով՝ չամիչով, շոկոլադով, նույնիսկ խորիզով: Ու թերեւս սա է մեր երկրի անհաջողություններից մեկը, որ պաշտոնյաները հիմնականում իրենց տեղում չեն: Նրանք ընդամենը ,յոլլա են տանումե ոլորտները՝ դրանից բխող անհաջող հետեւանքներով: Իսկ մասնագետներն էլ արտագաղթում են երկրից:
Անի Ստեփանյան