Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Լիբանան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 11-ին պաշտոնական այցով Լիբանանի Հանրապետություն է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը:

Այցի ընթացքում նախատեսվում են ՀՀ պաշտպանության նախարարի հանդիպումները Լիբանանի վարչապետ Թամամ Սալամի, փոխվարչապետ, ազգային պաշտպանության նախարար Սամիր Մոքբելի և զինված ուժերի հրամանատար, գեներալ Ժան Քահվաժիի հետ:

Այցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարն այցելելու է նաև ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՖԻԼ առաքելության կազմում ընդգրկված հայ խաղաղապահներին և հանդիպելու է առաքելության մասնակցող ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Լուչիանո Պորտոլանոյի հետ:

Նախատեսվում են նաև ՀՀ պաշտպանության նախարարի հանդիպումները Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսի և  Լիբանանում գործող հայկական եկեղեցիների հոգևոր առաջնորդների, լիբանանահայ համայնքի ներկայացուցիչների հետ:




Լրահոս