Քաղաքն ամբողջովին պատվել է փրփուրով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Շոտլանդական գլխավոր ծովային եւ ձկնորսական նավահանգիստ Աբերդին քաղաքի բնակիչները արտասովոր երեւույթի են ականատես դարձել: Գիշերվա ընթացքում ողջ ափը պատվել է փրփուր հիշեցնող անհասկանալի նյութով: Տեղի բնակիչների խոսքով՝ նման բան իրենք երբեւէ չէին տեսել: Որոշ փորձագետներ կարծում են, որ փրփուրի առաջացման պատճառը ֆիտոպլանկտոնն է (միաբջիջ միկրոջրիմուռ): Շոտլանդիայի օվկիանոսային ուսումնասիրությունների ինստիտուտի պրոֆեսոր Քրիստոֆեր Թոդի կարծիքով՝ պատճառն ուժեղ ալիքներ առաջացրած փոթորիկն է: Քանի որ ծովային փրփուրը բնական արտադրանք է, բնապահպանների կարծիքով՝ դա չի վտանգի տեղացիների առողջությանը:




Լրահոս