
Եգիպտոսի դատարանը մահապատժի է ենթարկել «Մուսուլման եղբայրներ» կուսակցության 13 կողմնակցի, այդ թվում` կազմակերպության հոգևոր առաջնորդ Մուհամմեդ Բադիին:
Բացի այդ` Եգիպտոսում արգելված իսլամիստական կուսակցության ևս 37 ակտիվիստ ցմահ ազատազրկման է դատապարտվել:
Ավելի վաղ` 2014թ. սեպտեմբեր ամսին, Եգիպտոսի Գիզա նահանգի դատարանը Բադիին դատապարտել էր ցմահ ազատազրկման:
Եգիպտոսում արգելված շարժման առաջնորդները մեղադրվում են բռնություն հրահրելու ու զանգվածային բախումների ժամանակ կատարած սպանությունների մեջ: