Երեկ՝ երեկոյան, անհայտ անձիք կոտրել են Երեւանի Շառլ Ազնավուրի հրապարակում տեղադրված սիրված դերասան Մհեր Մկրտչյանի արձանը: Սրա պատճառը ոչ միայն Հայաստանում ապրող թուրքանման հայերն են, որոնք մեր ազգային հպարտություն համարվող դերասանի արձանը անարգել են, այլեւ Երեւանի քաղաքային իշխանությունները՝ ի դեմս Տարոն Մարգարյանի: Բավական չէ, որ արձանները պատրաստվել են փխրուն կավից, նաեւ դրանց հսկողության համար նախատեսված տեսախցիկները չեն տեղադրվել: Արդյունքում օրեր առաջ կոտրվեց մեծ պոետ Եղիշե Չարենցի արձանի մատը, երեկ էլ՝ սիրելի Ֆրունզիկի տակառիկը: Վստահաբար կարելի է նշել, որ սա սադրանք է, որպեսզի ազգովի խայտառակ լինենք: Ու մեր ազգային արժանապատվության ոտնահարման միակ մեղավորը Երեւանի քաղաքապետն է: Մարդ, որ իր պաշտոնի լրջությունը շուրջ մեկ տարի այդպես էլ չհասկացավ: Դրա համար էլ Սերժ Սարգսյանը պարբերաբար ստիպված է նրան նկատողություն անել, թե “Տարո՛ն ջան, գեղեցիկ չէ”:
Լուսանկարը՝ Civilnet-ի։