Այսօր` սեպտեմբերի 28-ին, լրանում է Ռուբեն Հայրապետյանի մանդատից հրաժարվելու մասին դիմումը ետ վերցնելու վերջնաժամկետը: Մինչ երեկ Ռ. Հայրապետյանը դիմումը ետ չի վերցրել:
Սեպտեմբերի 5-ի ԱԺ նիստում ընթերցվեց Հայրապետյանի դիմումը և, ըստ ԱԺ կանոնակարգի 13-րդ հոդվածի, եթե նա 15 օրվա մեջ հետ չվերցնի հրաժարականի դիմումը, ապա այն կհամարվի ընդունված: Սակայն այս հարցերը կարգավորվում են նաև ԱԺ կանոնակարգի 35 հոդվածի 5-րդ կետով, որով սահմանվում է. “Օրենքով ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերին հերթական նստաշրջանի նիստեր չեն անցկացվում: Ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի, հանգստյան օրերը հանվում են սույն օրենքով սահմանված ժամկետների հաշվարկից՝ բացառությամբ Սահմանադրությամբ նախատեսված դեպքերի”: