
Տարեսկզբից մինչեւ սեպտեմբերի 27-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանից 3,2 անգամ ավելի շատ խաղող է արտահանվել, քան 2011թ. համանման ժամկետում: Այդ մասին այսօր`սեպտեմբերի 28-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտնել է Հայաստանի գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը: Խաղողի արտահանման ծավալը կազմել է 3004 տոննա, ծիրանինը` 12 628 տոննա, դեղձինը` 906 տոննա, կեռասինը` 1105 տոննա, բանջարեղենինը` 3221 տոննա: 2011թ. համեմատ ծիրանի արտահանման աճը կազմել է 73%, դեղձինը` 2,8 անգամ, կեռասինը` 64%, բանջարեղենինը` կրկնակի: