
Սյունիքի մարզի Գորիս քաղաքի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության տարածքային կառույցի ղեկավար Ռոբերտ Հակոբյանը դիմել է ոստիկանություն: Armlur.am-ի հետ զրույցում վերջինս ասել է, որ ինքը ոստիկանությունում հաղորդում է տվել հանցագործության մասին, ավելի կոնկրետ` իրեն սպառնացել են մորթել:
Ըստ Հակոբյանի` սպառնացողը եղել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին: Իսկ ահա Սուրիկ Խաչատրյանը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ Հակոբյանը շանտաժ է անում, և իր որդին այդ ժամին տանն է եղել:
Քնար Մանուկյան, Տիգրան Սարգսյան
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում.