Ռուսական Սու-27 կործանիչը վտանգավոր հեռավորության վրա թռչել է ամերիկյան RC-135 հետախուզական ինքնաթիռից Բալթիկ ծովի չեզոք օդային տարածքում: ԱՄՆ-ն վրդովված է այս միջադեպի պատճառով ու արդեն պաշտոնական աղբյուրներով բողոքի նոտան է հղել իր ռուս գործընկերներին: Այս մասին ԱՄՆ ՊՆ-ում սեփական աղբյուրին հղում տալով՝ հայտնում է The Washington Free Beacon-ը:
Ենթադրաբար, ռուսական կործանիչը ամերիկյան ինքնաթիռից 6 մետր հեռավորության վրա է թռչել, ինչն ԱՄՆ-ում անվանել է «անխոհեմ» քայլ, որը վտանգել է RC-135-ի օդաչուների կյանքը:
Իսկ թե ինչ առաքելությամբ է ամերիկյան հետախուզական ինքնաթիռը գտնվել Բալթիկ ծովի երկնքում, չի հայտնվում: