
Ադրբեջանի 40 տոկոսը, ներառյալ երկրի մայրաքաղաք Բաքուն սեպտեմբերի 28-ի առավոտյան “Ադրբեջան” ՋԷԿ-ում տեղի ունեցած վթարի հետեւանքով առանց էլեկտրականության է մնացել: Տեղացիների վկայությամբ` Բաքվում չի գործում մետրոն: Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ ներկայումս հանրապետությունում էլեկտրականության մատակարարումը վերականգնված է: