“Եթե բոլորը…” հայկական ֆիլմը (ռեժիսոր՝ Նատալյա Բելյավսկի, պրոդյուսեր՝ Միքայել Պողոսյան) կներկայացվի “Օսկարի”: Այդ մասին տեղեկացնում է բրիտանական Screen International-ը: Ֆիլմը պատմում է Ղարաբաղյան հակամարտության եւ դրա ազդեցության մասին` մարդկային ճակատագրերի վրա: 2012 թվականին “Եթե բոլորը” ֆիլմն արժանացել է 2012-ի “Ոսկե ծիրանի” մրցանակներին:
Ամերիկյան կինոակադեմիան հայտը կհաստատի կամ կմերժի հոկտեմբերի 8-ին: