Հալեպը կրկին ռմբակոծվում է. հայեր են վիրավորվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սիրիայի ապստամբները հերթական անգամ հրետանային ռմբակոծության են ենթարկել Հալեպ քաղաքի իշխանամետ ուժերի կողմից վերահսկվող թաղամասերը:

Ինչպես հայտնում է Սիրիայի պետական լրատվական գործակալությունը, 6 մարդ սպանվել է գնդակոծությունների հետևանքով, շատերը մնացել են փլատակների տակ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` կան հայ վիրավորներ:  Կայքի հետ զրույցում Բերիո թեմի ազգային առաջնորդարանի խոսնակ Ժիրայր Ռեիսյանը հայտնել է, որ բավականին ծանր օր է եղել Հալեպի համար, գրանցվել են բավական մեծ չափերի վնասներ, մարդկային կորուստներ:

«Մենք զոհ չունենք, սակայն կան մի քանի հայ վիրավորներ»,- ասել է Ռեիսյանը:

Տեղեկություններ կան այն մասին, որ Սուլեյմանիա հայաշատ թաղամասում ռմբակոծությունների հետևանքով վնասվել է «Սիմոն Վրացյան» կենտրոնը:

Ավելի վաղ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները հայտնել են, որ Սվեյդա նահանգում ռազմական օդանավակայանի համար իշխանամետ ուժերի ու «Իսլամական պետության» զինյալների միջև մարտերի ընթացքում սպանվել է նվազագույնը 20 մարդ:




Լրահոս