
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հոլանդացի հարձակվող Ռոբին վան Պերսին դեռևս լիարժեք մարզավիճակ ձեռք չի բերել և բաց կթողնի «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ Անգլիայի առաջնության 32-րդ տուրի հանդիպումը:
Նա օրեր առաջ վերադարձել է ամբողջական մարզումների և ցանկանում է օգնել թիմին առաջիկա խաղում: Սակայն «Մանչեսթեր Յունայթեդի» հոլանդացի գլխավոր մարզիչ Լուի վան Գալն այլ կարծիք ունի և նշել է, որ երկու օր թիմի հետ մարզվելը քիչ է այդ կարևոր խաղին մասնակցելու համար: