Եմենում 2 իրանցի սպա է պատանդ վերցվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երկու իրանցի սպա Եմենի հարավում գտնվող Ադեն քաղաքում պատանդ են վերցվել հուսիտների դեմ պայքարող զինյալների կողմից. հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով զինյալների հայտարարությանը:

Գործակալության տվյալներով՝ պատանդ վերցվածները կարող են իրանցի սպաներ լինել, ովքեր հանդիսանում են հուսիտների խորհրդականները:

Սակայն Իրանի պաշտպանության նախարարությունում իրազեկ աղբյուրը հերքել է ԶԼՄ-ներում հայտնված սույն տեղեկությունները:

«Եմենում չկան իրանցի զինվորականներ, որպեսզի նրանց պատանդ վերցնեին: Սա որոշ պետությունների՝ Եմենի օպերացիայում Իրանի մասնակցության մասին հայտնված տեղեկություններն ապացուցելու փորձ է»,-  հայտնել է Sputnik գործակալության աղբյուրը:




Լրահոս