Հնաոճ եւ ինքնատիպ 35-40 ավտոմեքենա կմասնակցի հոկտեմբերի 7-ին Երեւանում կայանալիք Հնաոճ մեքենաների 13-րդ հանրապետական շքերթ-մրցույթին: Ինչպես Արմենպրես-ին տեղեկացրեց ՀՀ ավտոմոբիլային սպորտի ֆեդերացիայի նախագահ Մկրտիչ Փիլթոյանը, մրցույթին մասնակցող ավտոմեքենաները, ըստ արտադրող երկրների, բաժանվելու են երեք խմբի՝ ռուսական, ամերիկյան եւ եվրոպական:
Փիլթոյանի խոսքով` նման մրցույթը ոչ միայն բարի ավանդույթի պահպանումն Է, այլ նաեւ ավտոմոբիլային կուլտուրայի տարածումը Հայաստանում: “Հայաստանում ավտոմեքենաների հանդեպ միշտ մեծ հետաքրքրություն Է եղել, եւ մեր երկիրն այսօր նույնպես բազմաթիվ բարձրակարգ վարորդներ եւ եզակի կարգի ավտոմեքենաների երկրպագուներ ունի”,-ասաց ֆեդերացիայի նախագահը:
Նրա փոխանցմամբ, Հայաստանում Է գտնվում Հարավային Կովկասում գտնվող ամենահզոր՝ 700 ձիաուժ ունեցող ՝ ճապոնական “Նիսան” ավտոկոնցեռնի արտադրության Skyline մեքենան, որի վարորդ Սարգիս Ավետիսյանը մեքենայով հաջողությամբ մասնակցել Է տարբեր միջազգային ավտոմրցումների: