
Թուրք զինվորականների հաղորդագրությունների համաձայն՝ 4 զինվոր վիրավորվել է Թուրքիայում արգելված «Քրդական աշխատավոր կուսակցության» անդամների հետ բախումների ընթացքում:
Քրդերը կրակ են բացել թուրք զինվորականների ուղղությամբ, որոնք գործուղված են եղել երկրի հարավ-արևելք՝ ծառայություն կատարելու, այսպես կոչված, գարնանային փառատոնի ժամանակ:
Քրդական աշխատավոր կուսակցության ու թուրք զինվորականների միջև բախումները սկսվել են հաճախակի գրանցվել այն բանից հետո, ինչ այս տարվա սկբին բանտում գտնվող կուսակցության առաջնորդ Աբդուլլահ Օջալանը կոչ է արել իր կողմնակիցներին զենքը վայր դնել:
Հիշեցնենք, որ «Քրդական աշխատավոր կուսակցությունը» պայքարում է Թուրքիայի քուրդ բնակչությանն ավելի մեծ ինքնիշխանություն տրամադրելու համար: