
Ռուբեն Հայրապետյանի պատգամավորական լիազորությունները դադարեցված են: ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր ստորագրել է ԱԺ “Հանրապետական” խմբակցության պատգամավոր, Երևանի Ավան վարչական շրջանն ընդգրկող թիվ 1 ընտրատարածքից պատգամավոր ընտրված Ռուբեն Հայրապետյանի դիմումը` պատգամավորական լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին արձանագրությունը և ուղարկել է ԿԸՀ:
Հիշեցնենք, որ Ռուբեն Հայրապետյանը մանդատը վայր է դրել այն բանից հետո, երբ իրեն պատկանող “Հարսնաքար” ռոստորանային համալիրում ծեծի արդյունքում մահացած Վահե Ավետյանի մահվան համար մեղավորների պատիժը պահանջելու քաղաքացիական նախաձեռնությունը մեծ ճնշումներ գործադրեց: