Գագիկ Բեգլարյանը` ՄԻՊ-ի արձանագրած խախտումների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի տարեկան զեկույցը չի հետաքրքրում որոշ նախարարների: Թեեւ արդեն մեկ շաբաթ է, ինչ ՄԻՊ-ը հրապարակել է 2014 թվականի տարեկան զեկույցը, սակայն «Ժողովուրդ»-ի հետ զրույցում որոշ նախարարներ նշեցին, թե ծանոթ չեն զեկույցին:
Հիշեցնենք, որ ՄԻՊ 2014 տարեկան զեկույցը հրապարակվել էր ապրիլի 3-ին եւ «Ժողովուրդ»-ը փորձեց ՀՀ Կառավարության նիստի ավարտից հետո ՀՀ նախարարներից հետաքրքրվել, թե ինչ տեսակետ ունեն իրենք զեկույցի մասին: Այս թեմայի շուրջ զրուցեցինք ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանի հետ:

-Պարո՛ն Բեգլարյան, ծանոթացե՞լ եք ՄԻՊ զեկույցին:

-Այո՛, անշուշտ ուսումնասիրել ենք:

-Կիսո՞ւմ եք այն իրավախախտումները, որը հայտանաբերել է ՄԻՊ-ը: Օրինակ՝ հանրությունը պատշաճ չի իրազեկվել միջհամայնքային հանրային տրանսպորտի չվացուցակների վերաբերյալ, բողոքներ են եղել չվացուցակների կարգից հաճախակի շեղումների վերաբերյալ: Ըստ զեկույցի՝ շարունակում են անբարեկարգ վիճակում գտնվել ներհամայնքային եւ մարզային նշանակության մի շարք ճանապարհներ:

Ձեր հրամանով ստեղծված փոստային կապի ծառայություն իրականացնող կազմակերպությունը մի շարք դեպքերում չի ծանուցել քաղաքացիներին վարչական տուգանքների վերաբերյալ, ինչի արդյունքում խախտվել են քաղաքացիների իրավունքները:

-Մենք ընդհանրապես յուրաքանչյուր թերությունների ուղղությամբ աշխատում ենք: Եւ ամեն տարի մեր աշխատանքը քչանում ու վերանում է: Այսքանը:

Քնար Մանուկյան




Լրահոս