
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը մտադիր է ձեռք բերել «Բարսելոնա»-ի բրազիլացի պաշտպան Դանի Ալվեսին: Վերջինս հրաժարվել է երկարաձգել համագործակցությունը կատալոնական ակումբի հետ:
«Մանչեսթեր Յունայթեդ»-ը 3 տարվա պայմանագիր է առաջարկել ֆուտբոլիստին՝ խնդրելով որոշում ընդունել մինչև մայիս: