
Թուրքական դատարանը բրիտանացի Քրիս Քոլյերին դատապարտել է 24 տարվա ազատազրկման իր կնոջ սպանության համար, հայտնում է Independent-ը:
Սպանությունը տեղի էր ունեցել 2010թ.-ի վերջին թուրքական Կուշադասի քաղաքում՝ Էգեյան ծովի ափին: Բրիտանացին նախ ծեծել էր իր 35-ամյա ռուս կնոջը, ապա խեղդել նրան: Իսկ հանցագործության պատճառը եղել էր այն, որ 40-ամյա բրիտանացին իմացել էր, որ իր կին Յուլյան իրականում սեռափոխված է՝ նախկինում տղամարդ է եղել:
Բրիտանացին կողակցի հետ բնակվում էր Թուրքիայում: Ամուսինը զբաղվում էր անշարժ գույքի վաճառքով, իսկ կինը պրոֆեսիոնալ երգչուհի էր տեղի ժամանցի վայրերում:
Իրավապահները պարզել են նաև, որ Քոլյերն ինտերնետ ֆորումներում գլուխ է գովել, թե իր համար “ռուս կին է առել”:
trert .am