
Fact.am-ը գրում է. «Ապրիլի 11-ին հայազգի հաղորդավարուհի Քիմ Քարդաշյանն այցելեց Գյումրի. նրա ուղեկիցները հաղորդավարության հետևից փորձել են փակել եկեղեցու դուռը, ինչը հարուցել է Շիրակի թեմի առաջնորդի զայրույթը:
Ներկայացնում ենք այս դեպքի առնչությամբ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի դիրքորոշումը:
– Պարո՛ն քաղաքապետ, քիչ առաջ Գյումրիում փոքրիկ միջադեպ է տեղի ունեցել Քարդաշյանի հետ կապված, ի՞նչ կարծիքի եք Դուք:
– Լիովին համամիտ եմ սրբազանի հետ, քանի որ եկեղեցին հայ մարդու և մանավանդ գյումրեցու համար սրբություն է, և ոչ ոք ամենահայտնի հյուրի համար նույնիսկ իրավունք չունի փակել եկեղեցու դուռը:
– Իսկ ինչպե՞ս եք գնահատում ընդհանրապես Քարդաշյանի այցը Գյումրի:
– Դրական, քանի որ գիտեք՝ նա ունի հետևողների, երկրպագուների մեծ բանակ, և սա կարող է խթան լինել դեպի Գյումրի տուրիստական հոսքի ավելացման համար»:
Մանրամասն` սկզբնաղբյուր կայքում: