Dailymail-ը շարունակում է հետևողականորեն անդրադառնալ հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի և նրա ընտանիքի այցին Հայաստան: Այս անգամ անդրադարձ է կատարվել Քիմի` երեկվա այցին Գյումրին:
Հրապարակման մեջ նշվում է, որ միգուցե Քիմ Քարդաշյանը մշտապես արժանանում է թագավորական ընդունելության, սակայն ամեն ինչ այլ ընթացք է ստացել Հայաստանում: «Շաբաթ օրը նա այցելել է Գյումրիի Սուրբ Յոթ Վերք եկեղեցի: Թիկնապահները փորձել ենն փակել եկեղեցու դռները, որն առաջացրել է Շիրակի թեմի առաջնորդ Աջապահյանի զայրույթը, ով նշել է, թե եկեղեցու դռները ոչ ոքի առաջ չեն փակում», – ներկայացնում է կայքը:
Այնուհետև հրապարակման մեջ ներկայացվում է Քարդաշյանների այցն իրենց պապենական տուն: «Այցելել է իր նախնիների համեստ տունը, որը երկար ժամանակ առանց ուշադրության գտնվելու պատճառով ավերակների է վերածվել», – նշում է կայքը:
Ապա շարունակում են. «Չնայած բարձրակրունկներին, քույրերն ու անձնակազմը քայլում էին ցեխոտ և կեղտոտ հատվածներով, անհրաժեշտ նկարահանումներ կատարում: Նրանց հետ էր նաև Քիմի ամուսինը` Քանյե Ուեսթն ու փոքրիկ դուստրը»: