
Երեւանի քաղաքապետարանի, ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության, ՀՀ Սփյուռքի նախարարության աջակցությամբ, ինչպես նաեւ Կիլիկյան բարեսիրական միության հովանավորությամբ Երեւանի քաղաքապետարանի ենթակայության N14 դպրոցում կազմավորվելու է սիրիական ծրագրով կրթության դպրոց՝ սիրիահայ այն աշակերտների համար, ում ծնողները նախընտրել են կրթության այդ ծրագիրը:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե սիրիահայ աշակերտների ցուցակագրումը կընթանա հոկտեմբերի 2-ին եւ 3-ին, իսկ դասերը կմեկնարկեն հոկտեմբերի 8-ից, Նար-Դոսի անվան N14 դպրոցում: Աշակերտները Հայոց լեզու (արեւելահայերեն) եւ Հայոց պատմություն առարկաները կուսումնառեն արտաժամյա: