Այսօր Մոնսերատ Կաբալյեի ծննդյան օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր իսպանացի օպերային երգչուհի, սոպրանո Մոնսերատ Կաբալյեի ծննդյան օրն է: Նա ծնվել է 1933թ. ապրիլի 12-ին Իսպանիայի Բարսելոնա քաղաքում:

Առավել հայտնի է իտալացի կոմպոզիտորների (Ռոսսինի, Բելլինի, Դոնիցետտի, Վերդի) «բել կանտո» ոճի երաժշտության կատարող։ Համարվում է 20-րդ դարի լավագույն սոպրանոներից մեկը։

1974 թվականին Կաբալյեն ճանաչվել է Միացյալ ազգերի կազմակերպության պատվավոր դեսպան, 1991-ին՝ Խաղաղության դեսպան։ Նա նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի Բարի կամքի դեսպան է 1994 թվականից։

2013 թ. հունիսի 4-ին, հայաստանյան հյուրախաղերի շրջանակում Մոնսերատ Կաբալյեն այցելեց Արցախ։ Ստեփանակերտում մեծն երգչուհուն ընդունեց Արցախի նախագահ Բակո Սահակյանը։ Երգչուհին նաև այցելեց Գանձասար, որտեղ հանդիպում ունեցավ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հետ:




Լրահոս